Քաղաքական

«Ընդդիմադիրների համար մանդատները վայր դնելը վայրկյանի հարց է». Ա․ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե իրենց օրակարգը ուժեղ Հայաստանն է։ Նա նաև նշել է, թե ընդդիմադիրների համար մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, այլ բան է, որ հանրային ընդվզում չեն տեսնում.

«Որևէ բան չի խանգարում, բայց եթե չկա հասարակական այն ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որը թույլ չի տա այս կառավարության վերարտադրումը, մենք այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք։ Միայն հանրային լայն ընդվզում է անհրաժեշտ, եթե դա չկա, արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես այս ազգադավ իշխանությանը»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։