Քաղաքական

«Գոյություն չունի հաջողության պատմություն, որ չի անցել անհաջողությունների պատմություն». վարչապետ

«Պետք է սոցիալական ցանցերում հավանությունների արժանացող գրառումների ու նյութերի և վարժական հավաքների ծանուցումներ ստացողների կորելացիաներ լինեն։ Ու եթե այս կորելացիան չկա, ուրեմն ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ այնպես չի, և մենք սա պետք է կարգաբերենք». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։

Ըստ նրա՝ որոշումները կայացված են, իսկ ցանկացած քաղաքական որոշում իրականություն դարձնելիս որոշակի ճանապարհ է անցնում. «Այս պրոցեսները բայց երկար չպետք է տևեն, ինչը պայմանավորված է, համաձայնեցված է, պետք է արագ ընթացք տրվի, որ ձգձգումներ չունենանք և մեր բանակի բարեփոխումներով պատշաճ զբաղվելու հնարավորություն ունենանք»,- ասել է նա։

Վարչապետը նաև ասել է, թե գոյություն չունի հաջողության պատմություն, որ չի անցել անհաջողությունների պատմություն. «Չկա հաջողության պատմություն, որ անհաջողության պատմությամբ չի անցել։ Մենք տեսնում ենք հաջողությունը, բայց դա ո՞նց է ծնվել։ Շատերը դա չեն տեսնում»։ Նա նաև ասել է, թե պետք է ամեն ինչ անել, որ դեպի հաջողություն տանող անհաջողությունները հնարավորինս քիչ լինեն, հնարավորինս պակաս ճակատագրական լինեն, անշրջելի ու անդառնալի չլինեն. «Սթարլինք» ընկերության տիեզերանավի պատմությունը, որ նոր սերնդի տիեզերանավ է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այդ տիեզերանավը վերջ ի վերջո հաջողությամբ թռչելու է, բայց արդեն տասը անգամ պայթել է և սոցիալական ցանցերում երգիծանքի տեղիք է տվել»։