Ըստ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ «ընդդիմադիրները խոսում են այն մասին, որ իրենք հաղթել են, հաղթող առաջնորդներ էին, իսկ մենք պարտվող իշխանություն ենք, պարտվող վարչապետ, և պետք է հեռանանք»․
«Չգիտեմ՝ հանրային քննարկման մեջ խոսվել է, թե ոչ, բայց կա մի բան, որ չափազանց պարզ է, բայց և չափազանց բարդ՝ հասկանալու համար։ Հայաստանի նախորդ պատերազմում հաղթած ոչ մի առաջնորդ ժողովրդի կողմից վստահության քվե չի ստացել․ դուք խորացե՞լ եք դրա մեջ։ 1994թ. հրադադարից հետո Հայաստանում անցկացված բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ ոչ մի հաղթած առաջնորդ չի հաղթել ընտրություններում․ բոլոր հաղթածները պարտվել են։ Չե՞ք մտածել՝ ինչից է։ Չե՞ք մտածել, որ դա ժողովրդի վերաբերմունքն է այդ հաղթանակի, հաղթանակի՝ ձեր ընկալման նկատմամբ։ Ավելին, ձեր ասած պարտված իշխանությունը և ձեր ասած պարտված վարչապետը ստացել է ժողովրդի քվեն և հաղթել ժողովրդավարական ընտրություններում 2021թ.։ Սա ձեզ ոչ մի բանի մասին ոչինչ չի՞ ասում։ Ինչու՞ ժողովուրդը չի վստահել, չի ընտրել ձեր հաղթած ղեկավարներին․ որովհետև չի տեսել էդ առաջնորդությունը։ Եվ ինչու՞ է ընտրել վարչապետին ու մեր քաղաքական ուժին, որովհետև տեսել է այդ առաջնորդությունը, որքան էլ դա ծանր է»։