Քաղաքական

«Մեզ 30 տարի մեշոկի նման այս կողմից շպրտել են այն կողմ»․ ՀՀ վարչապետ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախընտրական ծրագրերի քննադատություններին։

«Երբ այդ նախընտրական խորագիրը արձանագրվել է, մենք ամբողջ ուժով գնացել ենք այդ դրույթների հետևից, մասնավորապես խոսվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած պրոցեսների մասին, քննադատում են մեզ, բայց չեն նկատում, որ այդ խմբի նախագահները կոնֆլիկտի մեջ են։ Մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից՝ էն կողմ, չե՞ք նկատել, բա, որ բերում էին, ասում՝ սենց ասեք, հետո գնում էին ԵԱՀԿ-ում ուրիշ ձև էին քննարկում։ Սա ինչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում