Քաղաքական

«Չգիտեմ՝ ցավոք, թե ի ուրախություն». Ալեն Սիմոնյանն արձագանքել է ընդդիմության բացակայությանը

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, որին ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, ներկա չեն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ընդդիմության բացակայությանը՝ ասելով. «Չգիտեմ՝ ցավոք, թե ի ուրախություն, մեր ընդդիմադիր գործընկերները թե ասելիքի, թե օրակարգի բացակայության պատճառով այսօր դահլիճում չեն։ Չնայած՝ այնպես չէ, որ երբ դահլիճում են լինում, ասելիք կամ օրակարգ կա։ Բայց, այնուամենայնիվ, իրենց ընտրությունն է․ շնորհակալություն իրենց՝ աշխատանքի համար»։

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցություններն ավելի վաղ այսօր մասնակցել են կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը, նաև՝ հարցեր տվել վարչապետին։

«Ընդդիմությունն այժմ ողջ կազմով մասնակցում է Արմեն Աշոտյանի համար ներկայացված երաշխավորության քննությանը». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։