ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ծառայողական քննություն է ընթանում՝ պարզելու, թե Հայաստանի կողմից ՄԱԿ-ին ժամանակին քարտեզներ տրվե՞լ են հրապարակելու համար․
«Տեսնում ենք, որ ժամանակային դինամիկա կա, և այդ դինամիկան որոշ հարցեր է առաջացնում, այսինքն, քարտեզներում փոփոխություններ են տեղի ունեցել։ Եվ փորձում ենք պատճառահետևանքային կապը պարզել»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ քարտեզի վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 2013թ. «Մի բան կարող եմ ասել, որ շատ տարօրինակ փաստ ենք պարզել՝ ԱԳՆ-ում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել։ Գոնե այս պահի դրությամբ չենք կարողանում դա գտնել»։