Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 2021-2026թթ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023թ. զեկույցը։
Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով պատմական և իրական Հայաստաններին, նշեց, որ իրական Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է նկրտումներ ունեցող երկրների ախորժակի համար․
«Պատմական Հայաստանը առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար: Այն երաշխիք է, որ այդ երկրները մեր հետ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան: Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի և հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյություն ունենալ չենք կարող, և ցեղասպանության վախը մեզ միշտ կպահի ֆորպոստի կարգավիճակում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում