Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է. քննարկվում է կառավարության 2021-2026 թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023թ. զեկույցը։
Ըստ վարչապետի՝ ամենամյա այս ձևաչափի իմաստը հարցի պարզաբանումն է, թե մեզ հետ ինչ է տեղի ունեցել, ունենում, և որտեղ ենք հասել կամ որտեղ ենք գտնվում։
«Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, հաճախ նաև հակոտնյա են միմյանց, նույնիսկ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար: Ես և կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, 2022թ.-ին արձանագրեցինք, որ ՀՀ-ի անվտանգության գործոնը արհամարհված է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում, քանի որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում:
Մանրամասները՝ տեսանյութում