Քաղաքական

«Բրյուսելյան հանդիպումն աննախադեպ էր թե ձևաչափով, թե նշանակությամբ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բրյուսելյան հանդիպումն աննախադեպ էր թե ձևաչափով, թե նշանակությամբ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը։ Ըստ նրա՝ այդ հանդիպումը երբևէ անվտանգային ենթատեքստ և օրակարգ չի ունեցել. «Համաձայնվեք, և դա ակնհայտ է՝ ԵՄ-ը, ԱՄՆ-ն երբեք չէին համաձայնվի Հայաստանին տնտեսական, քաղաքական աջակցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ»,- ասել է նա։ Փաշինյանը նաև մանրամասնել է ապրիլի 5-ի քաղաքական ենթատեքստը. «Հօդս են ցնդում ՀՀ-ն որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը: Իսկ բուն հանդիպումը, որ օրակարգով և բնույթով սոցիալ-տնտեսական ու քաղաքական էր, աննախադեպ էր թե ձևաչափով, թե նշանակությամբ»։

Ըստ Փաշինյանի՝ ԵՄ-ը և ԱՄՆ-ն ողջունել ու աջակցել են «խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Վարչապետի խոսքով՝ այդ հանդիպումը նշանավորեց հարաբերությունների նոր մակարդակ ՀՀ-ի և ԱՄՆ-ի, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև։

«Կարևոր է ընդգծել, թե ինչի մասին չէ ապրիլի 5-ի Բրյուսելի բարձր մակարդակի հանդիպումը. դա այն մասին չէ, որ ԵՄ-ը ու ԱՄՆ-ն գալու են և լուծելու են մեր խնդիրներն ու պրոբլեմները։ Սա կարևոր եմ համարում բարձրաձայնել»։

Փաշինյանը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը չի հակադրվում տարածաշրջանային հարաբերություններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական