Քաղաքական

«Երբ ես ասել եմ՝ նշաձողը պետք է իջեցնել, նախընտրական ծրագրի հետևից եմ գնացել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երբ ես ասել եմ՝ նշաձողը պետք է իջեցնել, նախընտրական ծրագրի հետևից եմ գնացել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ խնդրի բանակցային գործընթացի ժամանակ ինքնորոշման իրավունքի թեմային․

«Միջազգային հանրությունն ասել է, որ ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է ունենա ինքնավար կարգավիճակ: 1996-98թթ․ Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար դա ներկայացվել է այլ լույսի ներքո, և որոշ տեղերից հավաստիացումներ են տրվել, որ այդ ամենը կլուծվի»,- ասել է նա։ Ըստ վարչապետի՝ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ իրենք նկատի են ունեցել, որովհետև «ինքնորոշում» բառը, ցավոք, հայերը չեն ստեղծել. «Երբ ես ասել եմ, որ նշաձողը պետք է իջեցնենք, ես նախընտրական ծրագրի հետևից եմ գնացել: Գիտե՞ք՝ ինչու է ԼՂ-ն հայաթափվել․ հենց այդ ճշմարտությամբ, որ ԼՂ-ն պետք է ունենար ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում և կառավարվեր երկու սուբյեկտի կողմից՝ ԼՂ-ի հայերի և ադրբեջանցիների: Սա է եղել բանակցությունների այն անշրջելի կետը, որը ես 2018թ․ ստացել եմ ժառանգություն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական