Քաղաքական

«Թշնամանքը հաղթահարելը հեշտ չի լինելու». Քոչարյան

«Թշնամանքը հաղթահարելը հեշտ չի լինելու». Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է սահմանային վերջին կրակոցներին՝ նշելով, որ դրանք մշտապես եղել են․

«Երեկ էլ ես ասացի, որ նախորդ օրվա կրակոցները կրակոցներ էին, և էլի՝ ոչինչ չասող: Իհարկե, մենք մտահոգված ենք ցանկացած կրակոցով: Երեկ էլ Սև լճի հատվածում են եղել կրակոցներ, նույնիսկ կարող եմ ասել՝ քանի կրակոց է եղել, բայց չեմ ասի, որովհետև դա կսկսի շահարկվել: Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանում, նշանակում է՝ այդքան մեծ վտանգ չենք տեսել դրանում»,- ասել է նա։ 

Հարցին՝ ի՞նչ նպատակ են հետապնդում չդադարող կրակոցները, արդյո՞ք դրանք կարող են լայնամասշտաբ պատերազմի վերածվել, Քոչարյանն ասել է. 

«Այդ կրակոցները դեռ հիմք չեն նման գնահատականի: Եթե լայնամասշտաբի հարց լինի, պետք է ամեն օր անենք ամեն ինչ, որ նախ՝ չլինեն նման զարգացումներ, լինելու դեպքում էլ՝ այսօրվա անելիքը չթողնենք վաղվա օրվան, որպեսզի կարողանանք դիմակայել նման ցանկություններին»։ 

Նա նաև ասել է, որ կրակոցներն ի վերջո պետք է դադարեն, դրան հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնենք. «Այս թշնամանքը երկար տարիների հետևանք է: Այս թշնամանքը հաղթահարելն այդպես հեշտ չի լինելու, որովհետև խաղաղության հասնելը շատ ավելի բարդ է, քան պատերազմ մղելը, իսկ շատ դեպքերում՝ պատերազմ անում են խաղաղության հասնելու համար»,- ասել է Քոչարյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական