Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում են սահմանազատման հարցով ընդդիմադիրների առաջարկած փակ նիստին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց, որպեսզի նիստն անցկացվի փակ ռեժիմով, իսկ ընդդիմությունը դեմ արտահայտվեց։ Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ կան պատգամավորներ, որոնք գաղտնի տեղեկություններին հասանելիություն չունեն և չեն կարող մասնակցել այս նիստին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից նիստին չէր կարող մասնակցել Դավիթ Կարապետյանը, իսկ ընդդիմությունից՝ Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը և Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում