Քաղաքական

Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում կլոր-սեղան քննարկում է անցկացրել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում կլոր-սեղան քննարկում է անցկացրել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարությունում: 

Քննարկմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը, ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մանրամասները և պատասխանել ներկաների հարցերին: