Քաղաքական

«Կարող է ինչ-որ պահի ընդհանրապես հրաժարվենք որևէ բան ստորագրելուց». ԱԺ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանի սահմանից որևէ մաս քննարկման ենթակա չէ․

«Բանակցությունները վարվում են, բանակցությունները, խոսակցությունները, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևէ բան չի նշանակում․ կարող է ինչ-որ պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևէ կերպ որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,- ասել է նա՝ հավելելով․ «Հարգելի՛ հայրենակիցներ, կրկնում եմ՝ ՀՀ տարածքից, ՀՀ Տավուշի մարզից, որևէ մարզից որևէ բան քննարկման ենթակա չէ»։