Քաղաքական

«Անհրաժեշտություն է առաջացել հրատապության կարգով ընդունել օրենքը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Անհրաժեշտություն է առաջացել հրատապության կարգով ընդունել օրենքը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ինչպես տիկին փոխնախարարը նշեց, կերի որոշակի հավելումներ գտնվում են սահմանի վրա․ ներմուծման հնարավորություն չունենք, որովհետև չկա այն մարմինը և այն լաբորատորիան, որը կարող է երաշխավորել ներկրվող ապրանքի որակը։ Եվ քանի որ սա կենդանիների համար կենսական անհրաժեշտություն է, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել հրատապության կարգով՝ 24 ժամյա ռեժիմով քննարկել և ընդունել օրենքը, որպեսզի տնտեսվարողները և նաև կենդանիները չտուժեն օրենքը չընդունելու պատճառով». այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պարզաբանելով, թե ինչու  է անհրաժեշտ օրենքն ընդունել հրատապության կարգով։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկվում է «Անասնաբուժության օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու և վարչական իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական