«Այսինքն, մենք ստեղծու՞մ ենք մարմին, որն, անկախ ԵԱՏՄ սահմանված չափանիշներից, կարո՞ղ է թույլ տալ որևէ տնտեսվարողի՝ որևէ ապրանքատեսակ ներմուծել Հայաստան։ Եթե այսպես է, օրինակ, հիմա Ռուսատանը չի թողնում՝ մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց կաթնամթերքը գալիս է մեր մոտ։ Այս նախագծով այդ հարցը կլուծվի՞, թե՞ էլի մենք կշարունակենք այդ շուկան մեր հայ արտադրողների համար փակել, բայց իրենց ապրանքն անխոչնդոտ մեր խանութներում կվաճառվի». այսօր խորհրդարանի հերթական նիստում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին նման հարց տվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Խոսքը կերային հավելումների մասին է։ Կարգավորվում է իրավական դաշտը, և ԵԱՏՄ կանոնակարգով տվյալ ապրանքը պետք է գրանված լինի, որպեսզի թույլատրվաի ներմուծել»,- ասաց նախարարի տեղակալը։
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկվում է «Անասնաբուժության օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու և վարչական իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հարցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում