Քաղաքական

ԱԺ նստաշրջանի օրակարգում 25 հարց է

Ապրիլի 8-ին Ազգային ժողովի խորհուրդը գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց: