ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ ՆԳՆ և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» ու ՀՀ ՆԳՆ և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» համաձայնագրերը։
Ըստ այդմ, նախատեսված է Եվրոպոլում ունենալ կապի սպա. «Մեր կապի սպան, որ կներկայացնի ամբողջ իրավապահ համակարգը, կունենա Նիդերլանդներում նստավայր, որի միջոցով Եվրոպոլը անվտանգ կապուղու համար կպարտավորվի ապահովել թե ենթակառուցվածքները, թե մնացյալ բոլոր համալրող սարքերն ու սարքավորումները, ընդ որում՝ ԵՄ հաշվին է լինելու ամբողջ պրոցեսը։ Նաև համանման ենթակառուցվածք կունենանք ՀՀ ՆԳՆ շենքում։ Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր հնարավոր տվյալների բազաներին, որ թույլ կտա ապահովել փոխգործակցությունը ԵՄ և ՀՀ միջև, և սա կապահովվի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն ՀՀ և ԵՄ միջև»,- տեղեկացրել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։