Քաղաքական

«Բրյուսելյան հանդիպումը վերաբերելու է տնտեսական և հումանիտար հարցերի». փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է վաղը Բրյուսելում կայանալիք ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը, որին մասնակցելու է վարչապետ Փաշինյանը։

«Պետությունները կամ կողմերը, որոնք դեմ են մեր այս ֆորմատով համագործակցությանը, մեդիադաշտում  փորձում են ստեղծել առավել մեծ ակնկալիքներ, քան վաղվա միջոցառումից կարելի է ունենալ, հետագայում հանրության մոտ որոշակի հիասթափություն նաև առաջացնելու համար»,- ասել է նա՝ հավելելով,- «Վաղը շատ սոլիդ միջոցառում կունենանք, և կլինեն արդյունքներ, որոնց մասին կտեղեկացնենք»։

Ըստ Կոստանյանի՝ վաղվա հանդիպումը հիմնականում վերաբերելու է տնտեսական և հումանիտար հարցերի։ 

Փոխնախարարն անդրադարձել է նաև այդ հանդիպման վերաբերյալ երեկ Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցին. «Կան պետություններ, որ փորձում են չափից մեծ ակնկալիքներ սերմանել մեր հասարակության մեջ՝ վաղվա միջոցառման հետ կապված։ Բացարձակ ընդունելի չեն նման մեկնաբանություններն այլ երկրների կողմից։ Մեր սուվերեն իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները բոլորը գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ հետ»։