Քաղաքական

«ՀՀ սահմանները շատ պարզ են». Կոստանյան

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է ՀԱՊԿ վերջին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ՀՀ սահմանները շատ պարզ են։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է. «Հայաստանի սահմանները շատ պարզ են, շատ պարզ է բոլորի համար, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը։ Ըստ էության՝ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունից (չնայած դա էլ է վիճելի՝ ՀԱՊԿ քարտուղարությունը իրավասու՞ է նման հայտարարություններ անել ՀԱՊԿ անդամ պետությունների անունից) մեր դիրքորոշումը չի փոխվել, և մենք ակնկալում ենք, որ, ի վերջո, ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացվել են, մասնավորապես, 2022թ. սեպտեմբերին»։

Կոստանյանը հարցին, թե արդյոք Հայաստանից պահանջում են վերանայել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ և դուրս գալ ՀԱՊԿ-ից, ասել է. «Մեզ նման պաշտոնական պահանջ չի ներկայացվել»։