Քաղաքական

«Մենք երևի պետք է փորձենք բեմական գործունեությամբ զբաղվել». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե շատ հաճախ կառավարությունները շատ թեմաների չեն անդրադառնում՝ մտածելով, որ դա հանրային դիմադրության է արժանանալու՝ որոշակի վիրավորական հռետորաբանությամբ․

«Բոլորն էլ մարդ են․ ոչ մեկը չի ուզում, որ իր հասցեին հայհոյանք լինի։ Բայց ես ուզում եմ հետևյալն ասել․ եթե այսօրվա իշխանությունը, վաղվա իշխանությունը չի ուզում հայհոյանքը վերցնել իր վրա, որովհետև հայհոյանքը երբեմն գործի հարակից էֆեկտն է, բա ո՞վ է անելու այդ աշխատանքը։ Ո՞վ է անելու։ Սա շատ կարևոր հոգեբանական, քաղաքական հարց է։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի որոշումներ կայացնելու։ Իհարկե, այդ որոշումները պետք է լինեն քննարկված, ուսումնասիրված, ուսումնասիրված՝ բխող երկրի երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ շահերից։ Բայց, առավել ևս այսօր, այդ լծակն ուղիղ է գործում, որովհետև կան սոցիալական ցանցեր և, այդպես շարունակ, ցանցերի միջոցով գործելու հիբրիդային բանաձևեր։ Պետք է արձանագրենք, որ իշխանության գործը դա է։ Եթե ուզում ենք անել բաներ, որ բոլորը միշտ, ամեն տեղ ընդունեն ծափերով, չի լինելու։ Երևի պետք է փորձել բեմական գործունեությամբ զբաղվել, չնայած՝ էդ էլ հեշտ չի, այդտեղ էլ երբեմն լոլիկներով ու ձվերով ընդունելու պրակտիկա է լինում։ Բայց հենց այդտեղ է քաղաքական կամքը, առաջնորդության փորձությունը․ դու ի վիճակի՞ ես առաջնորդել, թե՞ ոչ»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ իդեալական որոշումներ չկան. եթե այդպիսիք լինեին, կառավարություն լինելու մեջ բարդություն չէր լինի։