Հասարակություն

«Առաջին անգամ եմ իմանում՝ ինչու ենք գնում շտապօգնությանը դիմավորելու». վարչապետը չէր զսպում ծիծաղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետական ստանդարտացման ծրագրի շրջանակներում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադարձել է հասցեների ստանդարտացմանը․ «Երբ շտապօգնություն ենք կանչում, հետո ստիպված ենք լինում իջնել ներքևի փողոց՝ շտապօգնությանը դիմավորել, որ ցույց տանք, թե այդ հասցեն որտեղ է գտնվում։ Նման հարցեր կան, որ ստանդարտի ընդունումը հետագայում պետական մարմիններին թույլ է տալու միասնական ձևաչափով ստեղծել հասցեների ինտեգրված բազաներ»։

Արձագանքելով Թովմասյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այնպիսի թեմա բացեցիք․․․ Երբ խոսում էիք, մտածեցի, որ առաջին անգամ եմ իմանում, թե ինչու ենք գնում շտապօգնությանը դիմավորելու։ Ինձ միշտ թվում էր՝ դա քաղաքավարությունից է։ Պարզվում է՝ դրա պատճառն էն ա, որ մենք հասցեի ստանդարտ չունենք, դժվար է բացատրել, թե հասցեն որտեղ է գտնվում։ Անկեղծ եմ ասում՝ ինչքան էլ ամոթ է հնչում, առաջին անգամ եմ նման բանի մասին լսում։ Ինձ միշտ թվում էր՝ դա  բժշկի մասնագիտության նկատմամբ առանձնահատուկ հարգանքի դրսևորում է, որ մենք գնում ենք, փողոցում կանգնում, շտապօգնությանը արարողակարգային դրսևորում է»։