Քաղաքական

«Ռուսական ռազմաբազան ոչնչով չօգնեց Հայաստանին». Խաչատրյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան ոչնչով չօգնեց, երբ երկրի տարածքները գրավվում էր. «Ռազմաբազան գոյություն ունի, ամեն դեպքում Հայաստանի նոր անվտանգային համակարգի գծագրությունից պարզ կդառնա, թե հետագան ինչպես է լինելու։ Այդ ռազմաբազան ոչինչ չարեց, երբ Հայաստանի սուվերեն տարածքները գրավեցին»։ 

Նա նաև նշել է, թե Հայաստանը երբեք այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, որքան հիմա է. «Այն ժամանակ Մարիա Զախարովայի երկրում էին որոշում՝ որտեղ գնա Հայաստանը և այլն»։