Քաղաքական

Հայաստանը դատապարտել է Իրանի դեսպանության վրա հարձակումը

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջերս տեղի ունեցած հարձակումով, ասված է ՀՀ ԱԳՆ X-ի գրառման մեջ։ 

«Դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պատրվակով: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասված է հաղորդագրությունում։