Քաղաքական

«ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այժմ չի քննարկվում». Մարիա Կարապետյան

«ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այժմ չի քննարկվում». այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ապրիլի 5-ին տնտեսական ինչ հարցեր են քննարկվելու, և արդյոք հնարավոր է այս շրջանակում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց բարձրացնի։ 

Կարապետյանը հույս ունի, որ ապրիլի 5-ին կքննարկվեն նաև անվտանգությանը վերաբերող և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ հարցեր։

Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կատարում է իր պարտավորությունները, վճարում ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում իր բաժինը․ «Ընդ որում, շատ ավելի քիչ, քան վճարում ենք»: