Քաղաքական

Ուժային կառույցների ներկայացուցիչներն ԱԺ-ում են. դռնփակ նիստ է ընթանում

Ուժային կառույցների ներկայացուցիչներն ԱԺ-ում են. դռնփակ նիստ է ընթանում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը քննարկում է կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

ԱԺ-ում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:

Նիստի սկզբում պաշտպանության նախարարը մի քանի թիվ հրապարակեց։ 

Ըստ Պապիկյանի՝ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների՝ ՊՆ բաժնի ցանկը  կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառում․ «Դրանք հիմնականում կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում»։ 

Այնուհետև որոշվեց նիստը դռնփակ ռեժիմով շարունակել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական