Քաղաքական

«ՀՀ-ն սատարել ու սատարում է ԵՄ-ին անդամագրվելու՝ Վրաստանի ձգտումները». վարչապետ

«ՀՀ-ն սատարել ու սատարում է ԵՄ-ին անդամագրվելու՝ Վրաստանի ձգտումները». վարչապետ

«Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ձեռք բերելու լուրին». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Ըստ նրա, դա դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան-Վրաստան հարաբերություններում։

«ՀՀ-ն սատարել ու սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումները»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև տեղեկացրել է, որ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացումը։ Նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցություններին։ Փաշինյանի խոսքով, ՀՀ-ն ստանձնում է  տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստաստելու գործի՝ իր բաժին պատասխանատվությունը. «Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական