Քաղաքական

«Շնորհավորում եմ մեզ երեկվա արագ բացահայտումների համար». Անդրանիկ Քոչարյան  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Շնորհավորում եմ մեզ երեկվա արագ բացահայտումների համար». Անդրանիկ Քոչարյան  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում». այս մասին այսօր ԱԺ պաշտապանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հիշեցնելով Նոր Նորքի բաժնի վարչական շենք ներխուժաման դեպքի մասին։

Քոչարյանը ասաց, որ ի պատիվ ուժային կառույցների՝ խնդիրը լիկվիդացվեց. «Բնականաբար, դա մեզ մտածելու տեղիք է տալիս, պարոն Աբազյան, որ, փաստորեն, դեռ տներում շատ զենք կա։ Շնորհավորում եմ մեզ երեկվա արագ բացահայտումների համար»։

Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը քննարկում է կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ ԱԺ-ում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական