Քաղաքական

«Նման դեպք չէի տեսել․ ահավոր էր». ՆԳ Նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նման դեպք չէի տեսել․ ահավոր էր». ՆԳ Նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, թե 2023թ. համեմատ այս տարի նվազել է և ՃՏՊ-ների, և զոհերի ու վիրավորների թիվը։ Ըստ նրա, այս տարի արձանագրվել է վերջին տասը տարվա մեջ ամենալավ ցուցանիշը․

«Իհարկե, ես համամիտ եմ, որ այսօրվա վարորդները չունեն քշելու տակտ։ Վերջին դեպքը, որ եղավ մի քանի օր առաջ, չորս հոգի մահացան Երևան-Սևան մայրուղում։ Նման դեպք ես չէի տեսել, անկեղծ ասեմ։ Հանդիպակաց գոտուց թռել էր մյուս գոտի, և մեքենան կես էր եղել։ Ահավոր էր։ Իհարկե, կապված էր արագության հետ։ Ունեցանք զոհեր։ Բայց հիմա, ամենակարևորը, որ շատ հետաքրքիր ծրագիր ունենք, որ հավանության է արժանացել կառավարությունում, ունենք տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգ, որով մեծ աշխատանքներ են կատարվում»։

Ըստ նախարարի, նաև ճանապարհների որակից է կախված ՃՏՊ-ների թիվը. «Այսինքն, փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս, ի՞նչ ասեմ։ Շատ ենք վերլուծել, շատ»։ 

Նախարարը նաև նշել է, որ 2023թ. կտրուկ ավելացել է ՀՀ ներմուծված մեքենաների թիվը․ բացի այդ, միայն ԼՂ-ից Հայաստան է մտել 20.000 մեքենա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական