Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ

Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական