Քաղաքական

«Այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա»․ Նիկոլ Փաշինյան

«Այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա»․ Նիկոլ Փաշինյան

Քարտեզների թեման շատ բարդ է, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մի թվականի քարտեզ գոյություն չունի։ Կա քարտեզի երկայնք, դրա երկայնքով ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանի տարբեր կտորները համաձայնեցրել են տարբեր թվականներին։ Չկա մի թվականի քարտեզ, որը կպատկերի մեր սահմանագծի ամբողջ երկայնքը դե յուրե և իրավական նշանակություն ունեցող»,- նշել է վարչապետը։ 

Նրա խոսքով՝ մեզ ձեռնտու քարտեզի մասին ձևակերպումն առնվազն ճիշտ չէ։ Ալմաթիի հռչակագիրը նշանակում է Խորհրդային միության իրավական նշանակություն ունեցող ամենավերջին քարտեզները։ 

«Ասում եք՝ ո՞ր թվի քարտեզ, այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա։ Խորհրդային միության գլխավոր շտաբի մի թվի միասնական քարտեզ՝ մի կոտրից, գոյություն չունի։ Կան քաղաքական արձանագրումներ, որոնց համար առանձնապես խնդիր չի ասել՝ այսինչ թվի քարտեզ»,- ասել է Փաշինյանը։ 

Նա հավելել է, որ նախ պետք է ճշտել, թե ինչ է նշանակում քարտեզ, քանզի սոցիալական ցանցերի օգտատերերը մամուլից, գրքից, հանրագիտարանից տպում են քարտեզներ, ասում են՝ այ տեսեք, քարտեզ է։

«Իսկ երբ քարտեզագիրն է խոսում, ասում է, դա մի թուղթ է, որ ներկաների մի մասն առանց լրացուցիչ մասնագիտական օգնության չի կարող հասկանալ, թե ինչ է պատկերված։ Սոցիալական ցանցերում տեղադրված քարտեզներից նույն թվի 300 տարբեր քարտեզ կարող է գոյություն ունենալ։ 29 800-ն ստացել ենք հանրագիտարանի տիտղոսաթերթից, որի տակ գրված է 29 743, սա այն թիվն է, որը հաստատվել է որպես ՀՀ հողային հաշվեկշիռ»,- բացատրել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական