Քաղաքական

Ռուբինյանն ընդդիմադիրներին մեղադրել է Ադրբեջանի նման ԵՄ առաքելությունը դիսկրեդիտացնելու մեջ

Ռուբինյանն ընդդիմադիրներին մեղադրել է Ադրբեջանի նման ԵՄ առաքելությունը դիսկրեդիտացնելու մեջ

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Հայաստանի և Եվրոմիության միջև Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարել է, թե փաստաթուղթը չի կարգավորում ԵՄ դիտորդական առաքելության գալ-չգալը, ժամկետը, նաև՝ թե որ երկրներից կարող են մասնակցել․ «Սա կարգավորում է արդեն իսկ գործող ԵՄ առաքելության ներկայացուցիչների կարգավիճակը Հայաստանում: Այսինքն, պայմանական ասած, եթե մեր երկրում առկա դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի, մեքենաների կարգավիճակը կարգավորվում է X կոնվենցիայով, սրա դեպքում, քանի որ դա չկա, կարգավորվում է այս համաձայնագրով»,- ասել է նա:

Ռուբինյանը նաև հարց է հնչեցրել. «Արդյոք կարո՞ղ է ԵՄ առաքելությունը առանց Հայաստանի ցանկության և թույլտվության գալ կամ մնալ Հայաստանում: Պատասխանն է՝ ոչ։ Կարո՞ղ է ԵՄ առաքելությունը երրորդ երկրի դիտորդներին ներգրավել՝ առանց Հայաստանի համաձայնության: Պատասխանն է՝ ոչ»։ 

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քննադատություններին՝ Ռուբինյանն ասել է. «Ես կարծում եմ, որ ձեր կողմից այս հարցերը բարձրացնելու նպատակը իրականում հետևյալն է՝ դիսկրեդիտացնել ԵՄ դիտորդական առաքելությունը, դա ակնհայտ է: Ես նաև կարծում եմ, որ նման նպատակ հետապնդում է, օրինակ, Ադրբեջանը և այն երկրները, որոնք այս հարցում աջակցում են Ադրբեջանին: Չարժե այսպես անել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական