Քաղաքական

«ԵՄ դիտորդները Հայաստանում են, բայց վարչապետը սպառնում է նոր պատերազմով». Մանուկյան

«ԵՄ դիտորդները Հայաստանում են, բայց վարչապետը սպառնում է նոր պատերազմով». Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, թե ԵՄ դիտորդները Հայաստանում են, բայց վարչապետը Տավուշում հայ ժողովրդին սպառնում է նոր պատերազմով ու օկուպացիայով․ 

«Ի սկզբանե, ընդդիմության համար կարևոր էր այն մանդատը, որով գործելու էին ԵՄ դիտորդները, մեզ համար հիմա էլ է կարևոր, որ նրանց ներկայությունը Հայաստանում չդիտվի որպես աշխարհաքաղաքական բախումների գործիք․ իսկ այդպիսի միտում կա»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական