Քաղաքական

ԱԺ-ն մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը

ԱԺ-ն մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածությունը։ 

Իր ելույթում Վարդանյանը իր թեկնածությունն առաջադրելու համար շնորհակալություն է հայտնել ՔՊ խմբակցությանը: Ըստ Վարդանյանի՝ հանձնաժողովն առանցքային դերակատարում ունի օրենսդիր և գործադիր իշխանությունների փոխգործակցության համատեքստում. «Մասնավորապես, այն պատճառով, որ գործ ունենք երկրի թիվ 1 քաղաքական փաստաթղթի հետ, քանի որ այն արտացոլում է ապագան և ամփոփում կատարված աշխատանքները»,- ասել է նա։

Ըստ Վարդանյանի՝ այս փաստաթղթով է չափվում իրականացված ծրագրերի արդյունավետությունը՝ հանրության կողմից ընտրաքվեի տեսքով ստանալով գնահատական։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական