«Լիլիթ Գալստյանը ցույց է տալիս, թե որն է իրական հայրենասիրությունը՝ այսպես սուսուփուս, տանջալի աշխատանքով». այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ նշելով, թե հեշտ չէ այդ օրենսդրության մեջ պրպտել, գտնել թերություններն, ուղղել, ինչը թույլ կտա հուշարձանները վերականգնել։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ամոթալի պատկեր է. «Ամոթ է, որ ունենք խոնարհված եկեղեցիներ, ավերված բերդեր։ Եթե հաշվենք, անկախության 34 տարվա ընթացքում քանի վանք, ամրոց ճարտարապետական կոթող ենք վերականգնել, չգիտեմ, երևի մեկ ձեռքի մատներն էլ հերիք կանեն հաշվելու համար»։
Ըստ նրա՝ շատ անելիք կա այս ուղղությամբ։