Քաղաքական

ՊՈւ խմբակցությունը չգրանցվեց, որ քվորում չապահովի

ՊՈւ խմբակցությունը չգրանցվեց, որ քվորում չապահովի

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին քվորում չապահովվեց. գրանցվել էր 47 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 54 հոգու մասնակցություն։ Թեև դահլիճում ներկա էին, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չգրանցվեցին։ 

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատեց. «Դահլիճում ներկա պատգամավորների մի մասը չի գրանցվել, չնայած ներկա են։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի։ Բայց մենք կսպասենք, որ մյուս պատգամավորները մոտենան, ու քվորում լինի»,-ասաց նա։

Որոշ ժամանակ անց քվորում ապահովվեց։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական