Քաղաքական

ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալն ազգային շահերից չի բխի. Զախարովա

ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալն ազգային շահերից չի բխի. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի հետ շփումներում նախազգուշացնում է հակառուսական քաղաքականության մեջ ներքաշվելու ռիսկերի մասին:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հայաստանի հետ հարաբերություններում ՌԴ մտադրությունների անկեղծության վերաբերյալ կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է եկել»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ոչ մի դեպքում պետք չէ խաղալ, տրվել արևմտյան սցենարներով հերթական բեմադրության գայթակղությանը, քանի որ «սիրախաղը» կարող է վտանգավոր լինել:

«ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալը ազգային շահերից չի բխի»,- ասել է Զախարովան:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական