Քաղաքական

«Անիի կամրջի մասով կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում». Արարատ Միրզոյան

«Անիի կամրջի մասով կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում». Արարատ Միրզոյան

«Առաջին պահին, երբ մեր որոնողափրկարարական թիմը գնացել է Ադիյաման (Թուրքիա), այնտեղ բնակչության շրջանում առաջին արձագանքը բավականին զգուշավոր է եղել։ Բայց հետո երախտիքը մեր ծառայողների նկատմամբ այնքան մեծ էր, կատարած աշխատանքը այնքան շոշափելի, որ վերջին պահին քաղաքի բնակիչները ուղղակի գալիս էին և մեր թիմի և դրոշի հետ նկավրվում էին՝ ցանկանալով երախտիքը արտահատել». այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Շարունակելով թուրքական կողմի հետ ձեռքա բերված պայմանավորվածությունների թեման Միրզոյանը նկատեց, որ հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամրջի մասով, որպեսզի տեսնենք, թե այդ աշխատանքները ամենաօպտիմալ կերպով հնարավոր կազմակերպել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական