Քաղաքական

«Փարիսեցիության նման է»․ Միրզոյանն՝ Օսկանյանի գործունեության մասին

«Փարիսեցիության նման է»․ Միրզոյանն՝ Օսկանյանի գործունեության մասին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ ԼՂ հայերի հայրենադարձության և մյուս իրավունքների պաշտպանության հանձնաժողովը գլխավորելուն։

«Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում. չսատարել այդ ջանքերին և այդ ամենը բնութագրել որպես դավաճանական գործունեություն, դրանից հետո գալ և զբաղվել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով՝ փարիսեցիության տպավորություն է թողնում»․ ասել է Միրզոյանը՝ հավելելով․ «Աստված դատավոր բոլորին, և հանրությունը դատավոր՝ քաղաքական գործիչների քաղաքական գործունեությանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական