Քաղաքական

«Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, թե՞ Հայաստանի». Միրզոյանը՝ Ռուստամյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, թե՞ Հայաստանի». Միրզոյանը՝ Ռուստամյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պարոն Ռուստամյան, հիմա Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ուզում ասել, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի». ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան նշելով. «Այո, հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես ԱԺ–ում ներկայացրել ենք 2021 թվականին»։

Նախարարի պարզաբանմամբ՝ Հայաստանի վրա տեղի է ունեցել հարձակում, խախտվել են ՀՀ սահմանները․ «Եվ այն անվտանգային կազմակերպությունը, որտեղ մենք մի քանի այլ երկրների հետ պայմանավորվել ենք, որ այդպիսի դեպքերում պետք է ասենք, որ այդպիսի փաստ տեղի է ունեցել, և անի ոչ թե ռազմական, այլ քաղաքական-դիվանագիտական գործողություններ, և եթե այդ հարցը հնարավոր չէ լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով, ապա ռազմական փոխօգնության հասնել իրար, ապա այս կազմակերպությունում՝ այն պայմաններում, երբ մեր վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, այդ պարտավորություններն ունեցող գործընկերների կողմից համարժեք արձագանք չենք ստացել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական