Քաղաքական

Ծովինար Վարդանյանը կառաջադրվի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ծովինար Վարդանյանը կառաջադրվի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը կառաջադրվի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նման որոշում է կայացվել ՔՊ այսօրվա նիստում։

Թեկնածուների թվում են եղել նաև Բաբկեն Թունյանը, որն ինքնաբացարկ է հայտնել, նաև Արուսյակ Մանավազյանը և Հովիկ Աղազարյանը։

Հիշեցնենք այս պաշտոնը թափուր է մնացել Գևորգ Պապոյանի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական