Քաղաքական

Ալեն Սիմոնյանը կմեկնի Ժնև. պատվիրակության կազմում է նաև Լևոն Քոչարյանը

Ալեն Սիմոնյանը կմեկնի Ժնև. պատվիրակության կազմում է նաև Լևոն Քոչարյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կմեկնի Ժնև։ Նրա գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։

Նրա պատվիրակության կազմում են Հակոբ Արշակյանը, Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, Արսեն Թորոսյանը և Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք՝ երեկ դատարանը բավարարել է Լևոն Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և բացակայելու արգելքը փոփոխվել է 2 մլն դրամ գրավով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական