«Վարչապետն ասաց, որ այդ չորս գյուղերը այդ քարտեզների վրա չկան։ Եթե մեր տարածքի մեջ է, ուրեմն մեր տարածքի մեջ է, ինչը մեր տարածքի մեջ չի, ուրեմն մերը չի»․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով վարչապետի նախօրեի հարցազրույցին։
«Նայեք․ Վերին Ոսկեպարը, ենթակառուցվածքը այնպես է գծված, որ մեր տարածքից մինչև մյուս տարածք գնան, ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ: Հիմա մենք ունենք տարածք՝ Արծվաշենը, որ մտնում է իրենց տարածքի մեջ: Հիմա քննարկումներ պիտի գնան, թե Արծվաշենը ինչի հետ պիտի փոխվի: Քննարկում է գնում, դուք վռազում եք, որ ասենք՝ տվեցի՞նք: Նույնն էլ Տիգրանաշենը, որ էլի նորից իրանց տարածքով է անցնում: Քննարկումը թող գնա, վերջանա: Մի վռազեք»,- ասել է Մելքոնյանը։
Դիտարկմանը, թե Բաքվից ասում են, որ մինչև սահմանազատումը 4 գյուղերը պետք է տալ, Մելքոնյանն արձագանքել է. «Շատ բան են ասում, ամեն ասածը հո չենք անելու»: