Քաղաքական

«Դժգոհ եմ եղել Մարուքյանի աշխատանքից». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դժգոհ եմ եղել Մարուքյանի աշխատանքից». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից Էդմոն Մարուքյանի հրաժարականին։ Ըստ նրա՝ այդ հրաժարականի պատճառն այն էր, որ ինքը դժգոհ է եղել Մարուքյանի աշխատանքից։

«Էդմոն Մարուքյանն աշխատանքից դուրս է եկել այն պատճառով, որ ես դժգոհ եմ եղել նրա աշխատանքից։ Նա գիտի այդ մասին»,-ասել է վարչապետը։ Նա նշել է, թե Մարուքյանին ասել է, թե կոնկրետ ինչից է դժգոհ, ինչո՞ւ նրան երկար ժամանակ ոչ մի հանձնարարական չի տվել, աշխատել է ոչ թե ուղիղ, այլ՝ միջնորդավորված. «Տեսել է, որ ես իր հետ ուղիղ չեմ հասկանում, որովհետև դժգոհ եմ իր աշխատանքից, և դրա համար եղել է կոնկրետ պատճառ։ Ի՞նչ պատճառ և ի՞նչ պատճառներ, դրա մասին ասել եմ»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական