Քաղաքական

Վարչապետը մանրամասնել է, թե ինչու է նշանակել, ապա պաշտոնանկ արել Արշակ Կարապետյանին

Վարչապետը մանրամասնել է, թե ինչու է նշանակել, ապա պաշտոնանկ արել Արշակ Կարապետյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել, թե ինչպե՞ս է ժամանակին պաշտպանության նախարար նշանակել Արշակ Կարապետյանին և, ապա, պաշտոնանկ արել։

Վարչապետը հիշեցրել է, որ Կարապետյանը մինչև ԳՇ պետի տեղակալ նշանակվելը իր խորհրդականն էր․ «Նրան ԳՇ պետի տեղակալ և պաշտպանության նախարար նշանակելու հարցում անտեսված չեն եղել նրա հատուկ հարաբերությունները ՌԴ մի շարք շրջանակների հետ: Որոշակի իրավիճակներում մտածում ենք՝ լավ, ի՞նչն այն չենք անում մեր դաշնակիցների հետ հարաբերություններում, կարո՞ղ է ինչ-որ լրացուցիչ ժեստեր անենք, որպեսզի մեր անվտանգային համակարգերը նորմալ սկսեն գործել»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի, Կարապետյանն ամենակարճ պաշտոնավարած նախարարն է եղել. «Այդ ընթացքում, երբ նա եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, եղել են 2021 թվականի մայիսի իրադարձությունները, հետո եղել է պաշտպանության նախարար, այդ ընթացքում եղան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները:

Ես որոշում եմ կայացրել նրան հանել աշխատանքից, ասեմ՝ ինչ պատճառով․ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը ինձ զեկուցել է, որ սահարանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահարանի մի շարք տեղամասերում Ադրբեջանի զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ նա, լինելով պաշտպանության նախարար, կամ տեղյակ չի եղել, կամ, լինելով հանդերձ, ինձ չի զեկուցել։ Նման իրավիճակում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- ասել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական