Քաղաքական

«Արտաքին ուժերը ԼՂ-ում Բաքվին դրդում էին էթնիկ զտման». վարչապետ

«Արտաքին ուժերը ԼՂ-ում Բաքվին դրդում էին էթնիկ զտման». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե արտաքին ուժերն աջակցել են ԼՂ-ում էթնիկ զգումներ կազմակերպող հիմնական ուժին։

«ԼՂ-ից պետք չէր րոպե առաջ դուրս գալ, այդ սցենարը միշտ էլ կար, ԼՂ-ում պայթյունը ևս կապված էր րոպե առաջ դուրս գալու տրամաբանության հետ, երբ ամբողջ կառավարումը կորցնելով մարդկանց ասում էին՝ գնացեք այդ անգարներից բենզին վերցրեք»,- ասել է վարչապետը՝ հավելելով,- «Ես տեսնում էի, որ արտաքին ուժեր կան, որոնք դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին ու աջակցում էին, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան, ինչի՞ համար, որովհետև նրանք հայտարարել էին ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկը, և տեսնում էին, որ ՀՀ-ում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար։

Նրանց հարկավոր էր թեկուզ ԼՂ-ի գնով ռեսուրս բերել ՀՀ, որպեսզի այստեղ իշխանափոխություն տեղի ունենա»։ Ըստ նրա, այդ նկրտումները հիմա էլ շարունակվում են։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական