ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։
Ըստ նրա, խոսակցությունները, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ ինչ-որ գործողություններ է ձեռնարկում, սադրանք են և իրականության հետ կապ չունեն։ Ըստ նրա, ընդհակառակը, ՀՀ-ն անում է ամեն ինչ, որ բոլոր գործընկերների հետ ունենա նորմալ հարաբերություններ. «Որևէ մեկի դեմ չենք էլ կարող աշխատել»,- ասել է նա՝ հավելելով, թե իրենք աշխատում են ի նպաստ Հայաստանի։ Ըստ Հակոբյանի, ՀՀ-ն ՌԴ-ի հետ միևնույն տնտեսական բլոկում է գտնվում, ՀՀ-ում ռուսական ռազմաբազա է առկա։ Միաժամանակ, ըստ նրա, կան խրթին հարցեր հայ-ռուսական հարաբերություններում, հնչում են գնահատականներ, որոնց հետ ՀՀ-ն համաձայն չէ, սակայն իրականության մեջ լավ համագործակցում են․
«Հայաստանն ընդդեմ որևիցե երկրի, առավել ևս՝ Ռուսաստանի ոչինչ չի անում, որովհետև մենք մինչև այս պահը համարվում ենք Ռուսաստանի դաշնակից և միևնույն տնտեսական գոտում գտնվող երկիր։ Էն գնահատականը, որ մեր ինչ-որ քայլ ուղղված է Ռուսաստանի դեմ, ուղղակի սադրանք են ու իրականության հետ ոչ մի կապ չունեն»,-ասել է նա։