Քաղաքական

Հայտնի է՝ ԱԺ-ում ով կփոխարինի Գևորգ Պապոյանին

Հայտնի է՝ ԱԺ-ում ով կփոխարինի Գևորգ Պապոյանին

ԱԺ-ում Գևորգ Պապոյանին կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել, և համաձայն արձանագրության՝ պատգամավոր է գրանցվել ՔՊ թեկնածու Դավիթ Կարապետյանը։

Նշենք, որ Դավիթ Կարապետյանը նախկինում զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական