Քաղաքական

ԱԱԾ աշխատակիցների օրն այսուհետ կնշվի հունվարի 8-ին

ԱԱԾ աշխատակիցների օրն այսուհետ կնշվի հունվարի 8-ին

Կառավարության որոշմամբ, փոխվել է ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը։

Եթե նախկինում այն նշվում էր դեկտեմբերի 20-ին, ապա այսուհետ նշվելու է հունվարի 8-ին։

«2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-1-Ն, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-3-Ն օրենքները, որոնցով, ըստ էության, համակարգային փոփոխություններ են նախատեսվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի նշանակման և ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչն էլ հիմք ընդունելով, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել յուրաքանչյուր տարի՝ հունվարի 8-ին»,- նշված է հիմնավորումների մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական