Քաղաքական

«Լավրովը սխալ հայտարարությունների հեղինակ է՝ նաև Արցախի հետ կապված». Արծվիկ Մինասյան

«Լավրովը սխալ հայտարարությունների հեղինակ է՝ նաև Արցախի հետ կապված». Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի։

«Լավրովի խոսքերը մեկնաբանելու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում, առավել ևս, նա այնպիսի սխալ հայտարարությունների հեղինակ է՝ նաև Արցախի հետ կապված»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։ Ըստ Մինասյանի, պարզ է, որ Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ, որոնք ամրագրված են ՀԱՊԿ ստեղծման միջազգային փաստաթղթի մեջ, ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում։ 

«Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող այս տարածաշրջանից անտեսի Ռուսաստանի դերակատարությունը, չի կարող ՌԴ-ն, նաև Իրանը, որ այս տարածաշրջանում անվտանգության և միջազգային հիմնական խաղաղացողներից են, ուղղակի անտեսվեն մեր կողմից։ Սա նշանակում է Թուրքիայի, թուրք-ադրբեջանական տանդեմի համար ճանապարհ բացել նոր արհավիրքների համար, ոչնչացնել Հայաստանը»,- ասել է նա։ 

Արծվիկ Մինասյանը նաև շեշտել է. «Լավրովն ինքն էլ իրավունք չունի ուլտիմատում դնելու, հակառակը՝ պետք է գիտակցի, հասկանա, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ոչ մի անձի հետ պայմանավորված չեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական